Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը հրավիրվելու են պաշտոնատար անձինք Հայաստանից

PanARMENIAN.Net - Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացումը ամբողջ աշխարհի հայության համար նշան է հանդիսանում: Այդ մասին հայտարարել է Թուրք պատմաբանների ասոցիացիայի ղեկավար Յուսուֆ Խաչալողլուն: «Մենք թաքցնելու ոչինչ չունենք, ես ներկա եմ գտնվելու եկեղեցու բացմանը»,- նշել է նա:



Սուրբ Խաչ եկեղեցու բացմանն արդեն հրավիրված են պաշտոնատար անձինք ինչպես Հայաստանից, այնպես էլ ողջ աշխարհից, հայտնում է The New Anatolian-ը: Տեղեկացվում է նաեւ, որ եկեղեցու բացումը կայանալու է ոչ թե ապրիլի 11-ին, ինչպես ծրագրված էր, այլ 15-ին:



Հիշեցնենք, որ Ախթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու բացումը ծրագրվում էր ապրիլի 24-ին, սակայն Ստամբուլի հայ համայնքի եւ Կոստանդնուպոլսի Հայ Առաքելական Եկեղեցու պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի ճնժման արդյունքում, օրը փոխվեց:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---