2 մարտի 2007 - 13:11 AMT
Երեւանն ու Բաքուն դեռ իրենց համաձայնությունը չեն տվել Ժնեւում ԱԳՆ ղեկավարների հանդիպման անցկացման առնչությամբ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Յուրի Մերզլյակովը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունների հերթական փուլը կկայանա Ժնեւում: «Նախարարները դեռ ԵԱՀԿ ՄԽ-ին չեն հայտնել իրենց համաձայնությունը Ժնեւում հանդիպում անցկացնելու հարցով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Յուրի Մերզլյակովը:

Մարտի 13-ին Ժնեւում կկայանա ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով 4-րդ նստաշրջանը, որին մասնակցելու է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Սպասվում է նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Է. մամեդյարովի մասնակցությունը նստաշրջանին: