ՖԻԴԵ-ի նախագահն առաջարկում է ՀՀ և Ադրբեջանի միջև շախմատի համացանցային մրցույթ անցկացնել

ՖԻԴԵ-ի նախագահն առաջարկում է ՀՀ և Ադրբեջանի միջև շախմատի համացանցային մրցույթ անցկացնել

PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովն առաջարկում է Ֆեդերացիայի հովանու ներքո շախմատի համացանցային մրցույթ անցկացնել Հայաստանի և Ադբեջանի միջև: Նախաձեռնության հիմքում այն գաղափարն է, որ շախմատը նպաստում է փոխըմբռնմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Իլյումժինովն իր առաջարկությունը նախ ներկայացրել է ՀՀ նախագահին որն, ըստ ՖԻԴԵ-ի նախագահի, հաճույքով է ընդունել առաջարկը:«Մայիսի 24-ին լինելու եմ Բաքվում, հանդիպելու եմ Ադրբեջանի ղեկավարության հետ և այսպիսի առաջարկ կանեմ՝ «երկիրը՝ երկրի դեմ», որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը կոլեկտիվ շախմատ խաղան, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` քայլ կատարելով համացանցում»,- Sputnik Armenia ռադիոկայանի եթերում ասել է Կիրսան Իլյումժինովը:

Պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք շախմատը նպաստել խաղաղության հաստատմանը հակամարտող կողմերի միջև` ՖԻԴԵ-ի ղեկավարն ասել է, որ «բոլոր հարցերը պետք է խաղաղ լուծվեն շախմատի սեղանի շուրջ, որպեսզի մարտնչեն միայն շախմատի խաղատախտակի մոտ»:

«Դա կարող է նպաստել երկու երկրների ժողովրդների միջև փոխվստահության հաստատմանը: Երբ հին հույները Օլիմպիական խաղեր էին անցկացնում, բոլոր պատերազմներն ու հակամարտությունները դադարում էին: Հուսով եմ, շախմատն ու սպորտն ընդհանրապես, ինչպես ծառայել են խաղաղությանը և մարդկությանը, այնպես էլ այս դեպքում, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ժամանակ օրինակ կծառայեն բոլոր երկրներին` ցույց տալով, որ պետք է ապրել հաշտ ու խաղաղ, առավել ևս հիմա, երբ տարվա ընթացքում աշխարհում 100-ից ավելի զինված հակամարտություն է լինում»,- ասել է Իլյումժինովը:

Շախմատի համաշխարհային օլիպիադան տեղի կունենա Բաքվում ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-14-ը:

ՖԻԴԵ-ի նախագահը մայիսի 17-ին շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողության շրջանակներում շախմատ է խաղացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, խաղն ավարտվել է ոչ ոքի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---