Մամեդով. Բաքուն դեմ է Կասպրշիկի լիազորությունների ընդլայնմանը

Մամեդով. Բաքուն դեմ է Կասպրշիկի լիազորությունների ընդլայնմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Վիեննայում կայացած նախագահների հանդիպմանը համաձայնվել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված քայլերին` շարունակելու համար ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները: Այդ մասին մայիսի 18-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մամեդովը, մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ համանախագահների հայտարարությունն, ասել է. «Էական փոփոխություններ Անջեյ Կասպրշիկի լիազորություններում լինել չեն կարող, մենք նման պարտավորություններ չենք ստանձնել», հայտնում է vesti.az-ը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

«Վիեննայի հանդիպմանը մենք համաձայնվել ենք ամրապնդել հրադադարի ռեժիմը ապագայում բանակցությունները շարունակելու համար: Ամենակարևորն է, որպեսզի առաջիկայում պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը, սադրանքներ չլինեն, որպեսզի հունիսին սկսվի բանակցային գործընթացը»,-մեջբերել է Մամեդովի խոսքը «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---