Թուրք պատգամավորները ԱՄՆ Կոնգրեսում տարածելու են «Կապույտ գրքի» հակակշիռ «Վարդագույն գիրքը»

PanARMENIAN.Net - Թուրք պատգամավորները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի` Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման հակառակորդների շրջանում տարածելու են «Վարդագույն գիրքը», որում հավաքված են «ցեղասպանությունը հերքող տեղեկատվություն եւ փաստաթղթեր»: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, այն բանից հետո, երբ «Վարդագույն գիրքը» ուղարկվի սենատորներին, թուրք պատգամավորներ Ազիզ Աղջան եւ Էդժեմեն Բադժիշը կհանդիպեն ԱՄՆ-ի մահեդական եւ հրեական համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը քննարկվելու է Հայոց ցեղասպանության մասին օրինագծի դեմ ուղված կամպանիան: Ազիզ Աղջիի խոսքերով, գրքի համար փաստաթղթերը ներկայացվել են Թուրք պատմաբանների ասոցիացիայի կողմից: «Մենք ապացուցում ենք, որ որեւէ ցեղասպանություն չի եղել»,- ընդգծել է նա:



Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում Լորդ Բրայսի եւ Անրնոլդ Թոյնբիի կողմից հրատարակված «Կապույտ գրքում» հավաքված են 1915 թվականի նյութեր եւ փաստաթղթեր, որոնք վկայում են Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---