Անվճար բիզնես-դասընթացներ՝ ՓՄՁ ղեկավարների համար

Անվճար բիզնես-դասընթացներ՝ ՓՄՁ ղեկավարների համար

PanARMENIAN.Net - Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցության ծրագրի շրջանակում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը շարունակում է ՓՄՁ ներկայացուցիչների համար անվճար բիզնես-դասընթացների շարքը:

Բանկի կողմից իրականացվող ծրագիրը ներառում է բիզնեսի զարգացման բոլոր փուլերում առանցքային համարվող 5 տարբեր թեմա՝ ուղղված բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացների ցանկը շուտով կհամալրվի նաև օգտակար այլ թեմաներով:

Դասընթացները հասանելի են բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, ովքեր մասնակցության ցանկություն կհայտնեն՝ անկախ նրանից՝ բանկի հաճախորդ են, թե՝ ոչ:

Փոքր և միջին բիզնեսի օժանդակման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով Բանկ՝ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևանում գտնվող ցանկացած մասնաճյուղ:

Հերթական դասընթացները կանցկացվեն մայիսի 24-ից 27-ը և անվճար կլինեն բոլոր մասնակիցների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---