Թուրքիայում պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու առաջարկը 1-ին քվեարկությամբ չի անցել

Թուրքիայում պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու առաջարկը 1-ին քվեարկությամբ չի անցել

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) մայիսի 17-ին քվեարկության է դրվել սահմանադրական փոփոխության առաջարկը, ըստ որի, նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց վերաբերյալ դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում:

Անցկացված առաջին քվեարկության արդյունքները հետևյալն են` 348 կողմ, 155 դեմ, 8 ձեռնպահ, 25 անվավեր, Haberler.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի` այս արդյունքները վկայում են այն մասին, որ առաջին քվեարկությամբ չի հաջողվել անցկացնել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջարկը, քանի որ սահմանադրական փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է, որ 550 պատգամավորից առնվազն 367 կողմ քվեարկի: Եթե քվեարկության վերջնական արդյունքներով կողմ քվեարկածների քանակը գտնվում է 330-ից 367-ի միջակայքում, ապա հարցը լուծվում է հանրաքվելի միջոցով:

Իսկ 330-ից պակաս պատգամավորի հավանության դեպքում առաջարկությունը համարվում է չընդունված: Ըստ սահմանված կարգի` 48 ժամվա ընթացքում պիտի անցկացվի 2-րդ քվեարկությունը:

Քվեարկության նման արդյունքներն անսպասելի են եղել բոլորի համար, քանի որ քվեարկությունից առաջ 316 մանդատ ունեցող իշխող ԱԶԿ-ն ու 40 մանդատ ունեցող ընդդիմադիր ԱՇԿ-ն (Արդարություն և զարգացում կուսակցություն-MHP) անվերապահ աջակցություն էին հայտնել առաջարկին:

Նշյալ առաջարկին կտրուկ դեմ արտահայտված միակ քաղաքական ուժը եղել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» (HDP-ԺԴԿ) է եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---