2 մարտի 2007 - 16:02 AMT
Հայաստանի Միավորված կոմունիստական կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի ԿԸՀ է ներկայացրել խորհրդարանական ընտրություններում իր համամասնական ցուցակը: Ցուցակը, որը գլխավորում է խորհրդարանի պատգամավոր, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը, 112 մարդուց է բաղկացած:

Միավորված աշխատանքային կուսակցությունը (ՄԱԿ) եւս Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել խորհրդանական ընտրություններում իր համամասնական ցուցակը: Ցուցակում 85 անուն է: ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանի խոսքերով, կուսակցությունը ընտրություններին սկզբունքորեն մասնակցելու է միայն համամասնական համակարգով:

Հայաստանի Միավորված կոմունիստական կուսկացությունը (ՄԿԿ) չի մասնակցելու խորհրդրանական ընտրություններին մայիսի 12-ին: Որոշումն այդ մասին ընդունվել է Հայաստանի ՄԿԿ Կենտրոնական կոմիտեի կողմից, սակայն զմնասկացելու հիմնական պատճառը չի նշվում: Կուսակցության անդամների մասնակցույունը այլ կուսակցությունների ցուցակներով եւս քիչ հավանական է:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն: Կուսկացության պլենումին, որը կայացել է փետրվարին, հաստատվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կուսակցական ցուցակը` կազմված 50 անունից: Կուսակցական ցուցակը գլխավորում է Հայաստանի Կոմունիստական կուսակցության ԿԿ առաջին քարտուղար, 70-ամյա Ռուբեն Թովմասյանը: