Մարմնամարզիկ Խաչատրյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող19 մայիսի 2016 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում շարունակվում է Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության Գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականի անդամ Վիգեն Խաչատրյանը, բազմամարտում հավաքելով 82,1 միավոր, դարձել է մրցաշարի հաղթող, հայտնում է Ազգային օլիմպիական կոմիտեն: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 16-ին և կավարտվի մայիսի 20-ին: Մարմնամարզության Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում կներկայանա միայն Արթուր Ավետիսյանը: 2016-ի մարտին ՀՀ մարզիկները 3 մեդալով են վերադառձել մարմնամարզության աշխարհի գավաթից:Հարություն Մերդինյանը նժույգթափերում գրավել է առաջին տեղը, օղակների վարժությունում Վահագն Դավթյանը նվաճել էր արծաթե, իսկ Արթուր Թովմասյանը` բրոնզե մեդալ: Աշխարհի գավաթակիր Մերդինյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |