Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավարը կանչվել է ԱԳՆ. Պատճառը «վիրավորական ասացվածք»-ն է19 մայիսի 2016 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում Եվրամիության պատվիրակության ղեկավար, գերմանացի դիվանագետ Հանսյորգ Հաբերը կանչվել է երկրի ԱԳՆ: Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ թուրքական ԶԼՄ-ներում հայտնվել են հաղորդագրություններ այն մասին, որ Հաբերը քննադատել է փախստականների վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցություններում Անկարայի պահվածքը, հայտնում է AFP գործակալությունը՝ դիվանագիտական շրջանակներին հղումով: Դիվանագետը, պատասխանելով հարցին` ինչպես է ընթանում Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի հարցի լուծումը, հայտարարել է. «Մենք ունենք ասացվածք` սկսել ինչպես թուրք, ավարտել ինչպես գերմանացի: Այստեղ ամեն ինչ ճիշտ հակառակն է»։ Դիվանագիտական աղբյուրի տվյալների համաձայն` Թուրքիայի ԱԳՆ-ում Հաբերին հայտարարվել է, որ նրա մեկնաբանությունը «վրդովեցրել» է և միանշանակ քննադատվում է թուրքական կառավարության կողմից, Deutsche Welle-ին հղումով գրում է Tert.am-ը: Մայիսին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան չի պահպանի փախստականների մասին ԵՄ հետ պայմանավորվածությունները, եթե Եվրամիությունը չկատարի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ խոստումը: «ԵՄ-ն նահանջելու հնարավորություն չունի այն բանից հետո, երբ մենք այսքան հեռուն ենք գնացել»,-հայտարարել է Դավութօղլուն: Ըստ Թուրքիայի և ԵՄ միջև գործարքի պայմանների, Անկարան ընդունելու է փախստականներին, որոնք ապօրինաբար են հասնում Հունաստանի ափերին: Փոխարենը Թուրքիայի քաղաքացիների համար կչեղարկվի մուտքի արտոնագրերի ռեժիմը ԵՄ երկրների հետ, կարագացվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, և ևս 3 մլրդ եվրո կհատկացվի արդեն խոստացված 3 մլրդ եվրոյից բացի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |