Հոլանդիայի ԱԳՆ ղեկավար. Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկեն թե' պատմաբանները, թե' քաղաքական գործիչները

PanARMENIAN.Net - Հայաստանը եւ Թուրքիան պետք է համատեղ քննարկեն Հայոց ցեղասպանության հարցը եւ հասնեն համաձայնության: Այդ մասին հայտարարել է Հոլանդիայի արտգործնախարար Մաքսիմ Վերհագենը թուրք գործընկեր Աբդուլահ Գյուլի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի թե ՛պատմաբանների եւ թե՛ քաղաքական գործիչների կողմից: Վերհագենը Գյուլի հետ նաեւ քննարկել է Եվրամիության առջեւ Անկարայի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, հայտնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---