Ծիծեռնակաբերդում հարգել են Պոնտոսի հույների հիշատակը. Կարևորվել է ցեղասպանված ժողովրդների ջանքերի կենտրոնացումը19 մայիսի 2016 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Պոնտոսի հույների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդում էին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, Հայաստանում Հունաստանի դեսպանը, և այլոք, հայտնում է Tert.am-ը։ Մայիսի 19-ին հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական էջի տարելիցը, երբ Պոնտոսի սևծովյա առափնյա տարածաշրջանից բանակ զորակոչված հույները կոտորվեցին երիտթուրքերի կողմից: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2,7 միլիոն հույն: Լրագրողների հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է, որ Առաջին աշխարհամարտից առաջ և հետո՝ Հայոց ցեղասպանությանը զուգահեռ ցեղասպանության է ենթարկվել Պոնտոսի, փոքրասիական, Էգեյան և Կոստանդնուպոլսում բնակվող մոտ 500 000 հույներ: «Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի խորհրդարանը միաձայն՝ 118 կողմով 2015-ի մարտի 24-ին ճանաչել է հույների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում։ Այսօր էլ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և հանցագործ գործողությունները՝ սատարում է «Իսլամական պետությանը», բլոկադայի է ենթարկում Հայաստանը, աջակցում 1 Ադրբեջանին, այդ թվում՝ նաև քառօրյա պատերազմի ժամանակ: Եվ քանի դեռ դահիճը չի պատժվում, կա վտանգ նոր ցեղասպանության»,-ասել է նա: ԱԺ փոխնախագահը հավելել է, որ կոչ են անում աշխարհին՝ վերջ տալ ցեղասպանություններին, պայքարել անցյալի ցեղասպանությունները դատապարտելու և Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտելու համար, քանի որ, ըստ ՀՀԿ խոսնակի, միայն այդ դեպքում «մենք նոր էրդողաններ ու ալիևներ չենք ունենա»: Էդուարդ Շարմազանովը կարևորել է այս խնդրի շուրջ համախմբումը, բոլոր ցեղասպանված ժողովուրդների ջանքերի կենտրոնացումը, ինչպես նաև այն, որ Հայաստան-Հունաստան-Արցախ եռյակով միասնական ջանքեր գործադրեն և դրանք ուղղեն հույների ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը՝ 2010-ի մարտի 11-ի հատուկ բանաձևով: Հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը և Կիպրոսը, ընդ որում Հունաստանի խորհրդարանը 1994թ. ճանաչել էր Պոնտոսի հույների ցեղասպանությունը, իսկ 1998թ.՝ Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը: Հունաստանի հանրությունը և ՌԴ-ում բնակվող հույները 2015-ի նոյեմբերին դիմել են Ռուսաստանի իշխանություններին` կոչ անելով ճանաչել Թուրքիայի կողմից իրագործված Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Խնդրագիրը հրապարակվել է համապատասխան Change.org առցանց հարթակում և հասցեագրված է ՌԴ նախագահին, Պետդումային և Դաշնության խորհրդին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |