
«Վարդաշեն» ՔԿՀ-ից 6 դատապարտյալ ներման խնդրագրով ազատվել է պատժի հետագա կրումից և պետք է ծառայի ԼՂՀ-ում:
«Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները ներման խնդրանքով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն, ազատ են արձակել միայն երիտասարդներին, հայտնում է Ա1+-ը:
Իսկ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնել են, որ Սարգսյանի մայիսի 15-ի հրամանագրով ՔԿՀ-ներում պատիժը կրող ընդհանուր առմամբ 8 դատապարտյալի ներում է շնորհվել: Այլ մանրամասներ լրատվական բաժնից չհաղորդեցին:
1991-ի ի վեր Հայաստանում 9 անգամ համաներում հայտարարելու մասին որոշում է ընդուվել: