Սիրիահայ գործարարների ցուցահանդես է բացվել. Ավելի քան 70 ընկերություն և անհատ է մասնակցում19 մայիսի 2016 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է«Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը, որն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակում: Բացմանը ներկա էրնախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցահանդեսին մասնակցում են սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի 70-ից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր: Ցուցահանդեսը գործելու է մայիսի 19-20-ին: Նախագահը ծանոթացել է տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի աշխատանքի արդյունքին՝ ցուցահանդեսում ներկայացված արտադրատեսականուն և առաջարկվող ծառայությունների սպառման հնարավորություններին, ընթացիկ խնդիրներին ու զարգացման ծրագրերին: Հայաստանյան մասնավոր ձեռնարկությունները ցուցահանդեսում սիրիահայերին ներկայացնում են նաև իրենց մոտ առկա աշխատատեղերը և ծառայությունները, իսկ պետական ու միջազգային հաստատությունները՝ աջակցության իրենց ծրագրերը: Տպագրության, հրատարակչության, ոսկերչության, փայտամշակման, զբոսաշրջության, ասեղնագործության, սարքավորումների արտադրության, հաստոցաշինության և այլ ոլորտներում արտադրանք թողարկող մեր հայրենակիցների ջանքերը Սարգսյանը ոգևորիչ է համարել և բարձր գնահատել ներկայացված ապրանքների որակական հատկանիշները: Նախագահը սիրիահայ ձեռներեցների հետ քննարկել է իրենց արտադրանքի իրացման և արտահանման հնարավորություններին վերաբերող հարցեր: Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) 2015-ի նոյեմբերից նախաձեռնել է նոր ծրագիր՝ աջակցելու համար Սիրիայից ժամանած փախստականների տնտեսական ինտեգրմանը Հայաստանում։ Ծրագրի շրջանակում 2016-ի մայիսի 19-ից 22-ը անցկացվելու է նաև «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես ֆորում, որի նպատակն է սիրիահայերի գործարար ակտիվության խթանումը, սպառողներին մեր հայրենակիցների արտադրանքների և ծառայությունների հետ ծանոթացնելը, սիրիահայերի կողմից հիմնված ձեռնարկությունների ինտեգրումը Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ջանքերի միավորումը և աջակցության միասնական քաղաքականության մշակումը։ «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես ֆորումը սիրիահայ գործարարներին, աշխատանք փնտրողներին, գործատուներին, ինչպես նաև պետական, միջազգային և տեղական աջակից կազմակերպություններին առաջարկում է մասնակցել դրա ընթացքում անցկացվող ցուցահանդեսին, դասընթացներին և կոնֆերանսին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |