ՀՀ-ն միանում է «Շեքսպիրն ապրում է» ծրագրին. Մետրոյում միջոցառումներ են սպասվում19 մայիսի 2016 - 18:33 AMT PanARMENIAN.Net - 2016-իմ աշխարհում նշվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին: Բրիտանական խորհուրդը միանում է համաշխարհային միջոցառումների շարքին և մայիսի 20-ին Երևանի Մետրոպոլիտենի կայարաններում ներկայացնում է «Շեքսպիրն ապրում է մետրոյում» ծրագիրը: Մեկ օր շարունակ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում կընթերցվեն Շեքսպիրի ստեղծագործությունները, իսկ Փոքր թատրոնի դերասանները կներկայացնեն Shake Speare բեմադրության հատվածներ: Դերասան Արսեն Գրիգորյանը մայիսի 20-ին՝ 14.00-ից սկսած Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կսկսի Շեքսպիրի ստեղծագործությունների հայերեն թարգմանության ընթերցանությունը: Նրան զուգահեռ Փոքր թատրոնի դերասանները կխաղան Shake Speare ներկայացման հատվածներ: «Երիտասարդական» կայարանից հետո դերասանները կուղևորվեն «Հանրապետության հրապարակ» կայարան, ուր կշարունակեն ընթերցանությունը և բեմադրությունը մինչ 17.00-ն: «Ես բախտ եմ ունեցել խաղալու Մերկուցիո «Ասք սիրո մասին» ներկայացմանը, որը բեմադրել էր Արմեն Մազմանյանը: Մինչ օրս էլ շեքսպիրյան իմ սիրելի հերոսներից է: Շեքսպիրն առանձնահատուկ գրող է, կարծում եմ, ոչ միայն իմ, այլև բոլոր դերասանների համար: Այդ իսկ պատճառով, ուրախ էի, երբ հնարավորություն ունեցա մասնակցելու այս միջոցառմանը: Բրիտանական խորհրդի հետ մի քանի տարի շարունակ համագործակցում եմ նման ձևաչափով և միշտ դրական արձագանքներ եմ ստանում»,-ասել է Արսեն Գրիգորյանը: Միջոցառմանը կարելի է միանալ, լուսանկարվել և տեղադրել այն Ֆեյսբուքի էջում #ShakespeareLives հեշթեգով: Մեկ լուսանկար վիճակահանության արդյունքում կստանա մրցանակ: Միջոցառումները կազմակերպվում են Բրիտանական խորհրդի «Շեքսպիրն ապրում է» նախագծի շրջանակում: «Շեքսպիրն ապրում է» նախագիծը համաշխարհային միջոցառումների և իրադարձությունների ծրագիր է` նվիրված աշխարհի ամենահայտնի թատերագրի ստեղծագործություններին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |