10 տարում վրաց իրավապահները 11 հայաստանցի են ձերբակալել ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության համար

10 տարում վրաց իրավապահները 11 հայաստանցի են ձերբակալել ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության համար

PanARMENIAN.Net - 2006-2016 թթ ժամանակահատվածում Վրաստանի իրավապահները բացահայտել են ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության 24 դեպք: Ընդհանուր առամամբ, միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 70 մարդ:

Այդ մասին է ասվում Վրաստանի ոստիկանության հրապարակած վիճակագրությունում: Ձերբակալվածներից 11-ը ՀՀ քաղաքացիներ են, ովքեր ներգրավված են եղել 4 նման դրվագում:

2007 թ. հոկտեմբերին Բաթումիում ձերբակալվել է ՀՀ 4 քաղաքացի. Նրանք ներմուծել են երկիր թունավոր նյութ, որը ռադիոակտիվի տեղ էին ներկայացնում հավանական գնորդին: 2010-ի մարտին Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի 1 և ՀՀ 2 քաղաքացի՝ 17 գրամ բարձր հարստացված ուրան ներմուծելու համար: 2014-ին Սադախլոում «Ցեզիում-137» նյութ է առգրավվել ՀՀ 2 քաղաքացիներից, 2016-ի ապրիլին Թբիլիսիում աղքատացված ուրանի խմբաքանակով 6 մարդ է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ Վրաստանի, 3-ը՝ Հայաստանի քաղաղացի:

Ապրիլին ձերբակալված քաղաքացիները փորձում էին վաճառել Ուրան-238 ռադիոակտիվ նյութի խմբաքանակ $200 մլն-ով: Նրանց սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---