48 մլն դրամ՝ «Շախմատը կրթական համակարգում» գիտաժողովի անցկացմանը![]() 19 մայիսի 2016 - 19:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մայիսի 19-ի նիստում Կրթության և գիտության նախարարությանը «Շախմատը կրթական համակարգում» միջազգային գիտաժողովի գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով 48 միլիոն դրամ հատկացնելու որոշում է ընդունել: Հայաստանի շախմատի ակադեմիան 2016-ի աշնանն արդեն 2-րդ անգամ է կազմակերպելու նմանատիպ միջազգային գիտաժողով: 2014-ի hոկտեմբեր ամսին Հայաստանի շախմատի ակադեմիայի և ՀՀ ԿԳ նախարարության համատեղ ուժերով անցկացվեց «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին մոտ 30 երկրից ժամանած մասնակիցներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |