3 մարտի 2007 - 14:07 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկի տարածաշրջան կատարելիք այցի վերաբերյալ հարցը կլուծվի հաջորդ շաբաթ
Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի այցի վերաբերյալ հարցը կորոշվի հաջորդ շաբաթ: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի ֆրանսիացի համանախագահ Բերնարդ Ֆասյեն : Նրա խոսքերով, ներկայումս Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են, որ կողմերը վերջնականապես կհաստատեն իրենց մասնակցությունը մարտի կեսին Ժնեւում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱՄՆ ղեկավարների հերթական հանդիպմանը: Ամեն ինչ հայտնի կդառնա հաջորդ շաբաթ, այն բանից հետո, երբ կողմերը կհաստատեն իրենց պատրաստ լինելը հանդիպմանը, հաղորդում է «Թրենդը»:

Նշենք, որ Երեւանն ու Բաքուն արդեն տվել են իրենց համաձայնությունը Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ժնեւում անցկացնելու վերաբերյալ: