ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն խոչընդոտի Իրանի հետ գործարար կապերին

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն խոչընդոտի Իրանի հետ գործարար կապերին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն խանգարի արտասահմանյան ֆինանսական ինստիտուտներին գործեր վարել Իրանի հետ, ինչը թույլ է տալիս Գործողությունների համապարփակ նախագիծը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այդ մասին ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ և ԵՄ գերագույն ներկայացուցչի համատեղ հայտարարության մեջ, որը մայիսի 19-ին տարածել է ԱՄՆ պետդեպը:

«Մենք չենք խոչընդոտի գործարար ակտիվությանն Իրանի հետ և չենք խանգարի միջազգային ընկերություններին կամ ֆինանսական ինստիտուտներին Իրանի հետ գործակցության հարցում, եթե կատարվում են բոլոր համապատասխան նորմերը»,-ասվում է հայտարարության մեջ:

«Մենք հասկանում ենք, որ ընկերությունները կարող են առանձին հարցեր ունենալ սահմանափակումների վերաբերյալ, կամ մտավախություններ Իրանի հետ գործարար կապերի հարցում: Մենք պատրաստ ենք օպերատիվ պարզաբանումներ տրամադրել»,-ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն չի պահանջի այլ երկրներից, այդ թվում մերձակա դաշնակիցներից, որպեսզի նրանք նավթ չգնեն Իրանից ըստ պատժամիջոցների, որոնք գործում էին այդ երկրի դեմ: Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, այդպիսի որոշում է կայացրել ԱՄՆ նախագահ Օբաման ըստ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնագրի:

Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեցին 2016-I հունվարի 16-ին` Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև «միջուկային ծրագրի» շուրջ համաձայնությունից վեց ամիս անց: Հունվարին ՄԱԳԱՏԷ-ն հաստատեց, որ Իրանն իրոք կասեցրել է ուրանի հարստացումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---