Զիկա վիրուսն ամռանը կարող է հասնել Վրաստանի սևծովյան տարածքներ20 մայիսի 2016 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացրել է 2016-ի ամռանը Վրաստանի սևծովյան ափամերձ տարածքներում Զիկա վիրուսի տարածման վտանգի մասին, հայտնում է Sputnik-Վրաստանը: Զիկա վիրուսը հայտնվում է մարդու արյան մեջ մոծակների խայթոցի հետևանքով: Մի քանի օրում վարակվածների մոտ ի հայտ է գալիս բարձր ջերմություն, ցան, շաղկապենու բորբոքում:Հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի և զարգացման այլ բնածին արատների առաջացումը: Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց: Զիկայի վիրուսի տարածման վտանգը չափավոր է գնահատվում Եվրոպայի 18 երկրներում և բարձր` Մադերա կղզում և Սև ծովի հյուսիս-արևելյան ափամերձ տարածքում: Սպառնալիքի բարձր մակարդակի պատճառն այդ տարածքներում Aedes aegypti մոծակի առկայությունն է, որն էլ այդ հիվանդության հիմնական տարածողն է: Ռիսկային գոտում հայտնված երկրների համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ակտիվացնել պայքարը մոծակների դեմ` կրճատելով նրանց պոպուլացիան: Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ մտադիր են ախտահանող միջոցառումներ իրականացնել Անակլիայից մինչև Սարպի ընկած տարածքում: Հիվանդության ինկուբացիոն շրջանի մասին քիչ բան է հայտնի, հավանաբար այն կազմում է 1-3 օր: Ախտանշանները վառ արտահայտված չեն և նման են այլ ինֆեկցիոն հիվանդություններին: Վարակի ընթացքը միշտ ավելի սուր է, խրոնիկ ձև հիվանդությունը չունի: Անցնում է բավականին արագ, սակայն վիրուսը կարող է փոխել մարդու օրգանիզմի գենային կառուցվածքները և հազվադեպ, բայց վտանգավոր բարդություններ առաջացնել: Հատուկ բուժում, ուղղված պաթոլոգիկ գործընթացի հարուցիչի ոչնչացմանը, Զիկա տենդի համար գոյություն չունի: Բուժումը ենթադրում է անկողնային ռեժիմ, հեղուկների օգտագործում ինտոկսիկացիայի մակարդակի նվազեցման նպատակով, ինչպես նաև հեշտ յուրացվող և վիտամիններով հարուստ սնունդ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան |