Հայաստանը վերացրել է դեպի Ուկրաինա թռիչքների սահմանափակումները20 մայիսի 2016 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Պետական ավիացիոն ծառայությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության հետ երկրների միջև օդային հաղորդակցության սահմանափակումներից հրաժարվելու մասին: Դա վերաբերում է փոխադրողների քանակին և թռիչքների հաճախականությանը, հայտնում է economics.lb.ua-ն Ուկրաինայի Պետական ավիացիոն ծառայության վրա հղումով: 1995-ից Հայաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև գործող օդային հաղորդակցության մասին համաձայնագրով երկու երկրների միջև ուղևորների, բեռների և փոստի փոխադրում կարող էր իրականացնել մեկ ավիաընկերություն յուրաքանչյուր կողմից, թռիչքների հաճախականությունը ևս սահմանափակ էր` շաբաթական մինչև 3 չվերթ: Այժմ ՀՀ և Ուկրաինայի միջև փոխադրողների քանակի սահմանափակումներ այլևս չեն լինի, չեն լինի սահմանափակումներ նաև չվերթների հաճախականության և ժամանման ու մեկնման կետերի մասով: Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Invest Armenia-2016 գործարար համաժողովի բացմանը հայտարարեց, որ Հայաստանը ձգտում է տարանցիկ երկիր դառնալ ավիափոխադրումների համար: Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը «բաց երկնքի» քաղաքականություն է վարում և արդեն զգալի առաջընթաց ունի, մասնավորապես, բազում ավիաընկերություններ ցանկություն են հայտնել աշխատելու հայկական շուկայում, իսկ մի մասն արդեն արտոնագիր է ստացել: «Մենք ակնկալում ենք հեղինակավոր ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա, ինչը կհանգեցնի ավիատոմսերի գների նվազեցման: Ընդ որում անհրաժեշտ է ձգտել դրան, որպեսզի օտարերկրյա ավիաընկերությունները տեղակայվեն Երևանում, իսկ Հայաստանը տարանցիկ երկիր դառնա»,-ասել է Մինասյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է |