Մոսկվայում կհանդիպեն հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, ՀՀ - ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 4-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հերթական հանդիպմանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ՊՆ նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը, մասնավորապես, կքննարկեն նախորդ` 8-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության կատարման ընթացքը, կանդրադարնան պայմանագրաիրավական հիմքերի, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին եւ հեռանկարններին, Հայաստանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփանակություն փոխանցված ձեռնարկությունների աշխատանքին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---