Հազարավոր ուխտավորներ կժամանեն Գյումրի` Հռոմի պապի պատարագին20 մայիսի 2016 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցելիք պատարագին սպասվում է 20-25 հազար հավատացյալի ներկայությունը: Պատարագին մասնակցելու համար Հայաստան կժամանի նաև ավելի քան 3000 ուխտավոր: Հունիսի 24-ին Հայաստան ժամանող Հռոմի պապը ինքն է ցանկություն հայտնել ամենամեծ կաթոլիկ համայնք, նաև առաջնորդանիստ մայր եկեղեցի ունեցող քաղաքում պատարագ մատուցել: Բացի այդ հաշվի է առել, որ Հայաստանի երկրորդ քաղաքը նաև ամենաաղքատն է: Ֆրանցիսկոս պապը «Աղքատների պապ» տիտղոսն ունի, և Գյումրիի կաթոլիկ եկեղեցում կարծում են, որ Պապի այցը հնարավորություն կտա կրկին բարձրաձայնել աղետի գոտու խնդիրների մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Նա շատ լավ գիտի, թե Գյումրին ինչ սոցիալ-տնտեսական վիճակի մեջ է, և ինքը լինելով նաև աղքատասեր պապ, որոշեց գալ և լինել այս աղքատ տարածաշրջանի ժողովրդի հետ: Համաշխարհային մամուլը այդ օրերի ընթացքում լինելու է Գյումրիում, և արդեն իսկ կան մի շարք լրատվամիջոցներ, որոնք աշխատում են Գյումրի քաղաքում՝ նպատակ ունենալով պատրաստվել Պապի այցելությանը և ցույց տալու նաև Գյումրի քաղաքի սոցիալական վիճակը», - «Ազատության» հետ զրույցում ասել է տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը: Ֆրանցիսկոս պապը Հայաստան է գալիս «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով, և այժմ Կաթոլիկ եկեղեցին զբաղված է նախապատրաստական աշխատանքներով: «Արդեն իսկ նախագծվում և կառուցվում է այն բեմը, որի վրա պատարագ է մատուցվելու: Նաև հրավիրատոմսերի, հյուրերին ընդունելու մասին է մտածվում», - ասել է տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը: Վարդանանց հրապարակի մուտքը լինելու է հատուկ հրավիրատոմսերով: Հռոմի պապի անվտանգությունն ապահովելու են Հայաստանի նախագահի անվտանգության աշխատակիցները, և հենց նախագահի աշխատակազմն էլ համակարգում է Պապի այցի նախապատրաստական աշխատանքները: Սրբազան քահանայապետը պատարագից հետո այցելելու է Գյումրիում գործող «Տիրամայր Հայաստան» կուսաստան: Դեպի կուսաստան տանող ճանապարհը խիստ անմխիթար վիճակում է, և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հույս ունի, որ, օրինակ, Շիրակացի փողոցի քարուքանդ հատվածը կառավարությունը կասֆալտապատի: «Սա նույնպես քաղաքին օգուտ կլինի, մոտավորապես 1,5 կիլոմետր ճանապարհ է: Մենք այդպիսի գումարներ չունենք, դա լուրջ գումար է, դա երևի կլինի 250 միլիոն, ես ո՞նց կարող եմ էդպիսի գումարներ տալ», - նշել է քաղաքապետը: Ֆրանցիսկոս պապի այցից քաղաքը կշահի, որոշ փողոցներ արտահերթ կբարեկարգվեն: Քաղաքապետը հիշեցրել է՝ մեկ էլ 2013-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ էր, որ կառավարությունն արտահերթ գումար հատկացրեց փողոցներ բարեկարգելու համար: Ֆրանցիսկոս պապը կայցելի նաև հայ առաքելական Սուրբ Յոթ վերք եկեղեցի: Եռօրյա այցի շրջանակներում Հռոմի պապը կայցելի Մայր Աթոռ, կլինի Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի թանգարանում, Գյումրի այցից հետո պատարագ կմատուցվի նաև Երևանում, իսկ այցի ավարտին Հռոմի պապը և Ամենայն Հայոց կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |