2016-ին ադրբեջանցիներն աղքատացել են մոտ 3%-ով

2016-ին ադրբեջանցիներն աղքատացել են մոտ 3%-ով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի բնակչության անվանական եկամուտները 2016-ի հունվար-ապրիլին կազմել են մոտ $9,2 մլրդ, ինչը 9% տոկոսով գերազանցում է 2015-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Սակայն միջին տարեկան գնաճն Ադրբեջանում հաշվետու շրջանում կազմել է 10,5%, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», երկրի պետական վիճակագրական ծառայության վրա հղումով:

Մեկ շնչի հաշվարկով անվանական եկամուտն Ադրբեջանում 2016-ի հունվար-ապրիլին աճել է 7,7%` հասնելով $957` ամսական մոտ $240, սակայն, գնաճը հաշվի առնելիս ստացվում է, որ Ադրբեջանի բնակչությունն աղքատացել է 2,8%-ով:

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Ադրբեջանի բնակչության գումարային եկամուտների 79,4%-ն ուղղվել է վերջնական սպառմանը, 9,6% -ը` հարկերի մուծմանը, 2,7%-ը` վարկերի տոկոսների մուծմանը, 8,3%-ը` կուտակմանը:

Բոլոր հարկերի և պարտադիր մուծումների վճարումից հետո բնակչության տրամդրության տակ մնում է $8,3 մլրդ: Կապիտալ ներդրումները Ադրբեջանի տնտեսության մեջ 2016-ի հունվար-ապրիլին կազմել են $2,86 մլրդ, ինչը 31,1%-ով պակաս է 2015-ի նույն ժամանակահատվածից:

2016-ի հունվար-ապրիլին պետներդրումների ծավալը հիմնական կապիտալի մեջ կազմել է $532 մլն` բոլոր ներդրումների 18,6% տոկոսը, մասնավոր ներդրումների ծավալը մոտ $2,3 մլրդ` բոլոր ներդրումների 81,4%-ը:

Ընթերցեք նաև. 2015-ին Ադրբեջանի եկամուտները նավթից կրճատվել են 38%-ով, կապիտալ ներդրումները 2016-ին` 31%-ով

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---