ՌԴ Պետդուման երկարացրել է ՀՀ մատակարարվող վառելիքի ու ալմաստների արտահանման տուրքի վերացման համաձայնագիրը

ՌԴ Պետդուման երկարացրել է ՀՀ մատակարարվող վառելիքի ու ալմաստների արտահանման տուրքի վերացման համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Հայաստան մատակարարվող վառելիքի ու ալմաստների արտահանման տուրքի վերացման համաձայնագրի ժամկետը երկարացնող փոփոխությունները:

Հայկական կողմի խնդրանքով, փոփոխություններ են մտցվել նաև տուրքից ազատվող նավթամթերքի ցանկում: Գազից, դիզելից, բենզինից, այլ վառելիքից բացի արտահանման տուրքից կազատվի նաև պարաֆինը:

Համաձայնագիրը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքվել էր 2013 թվականի դեկտեմբերի 2-ին:

Նույն օրը՝ Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ, 12 համաձայնագիր ստորագրվեց, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, միջուկային անվտանգության մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվեց 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---