Բայդենն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր21 մայիսի 2016 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նրա հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Haqqin.az-ն Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի վրա հղումով: Զրուցակիցները կարևորել են վերջերս Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Ալիևը կարևորել է հակամարտության շուտափույթ կարգավորումը միջազգային նորմերին և սկզբունքներին համաձայն: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերություններին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ընթերցեք նաև. Սարգսյանն ու ԱՄՆ փոխնախագահը կարևորել են Վիեննայի պայմանավորվածությունների իրագործումը Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |