21 մայիսի 2016 - 10:19 AMT
Վարդազարյանը՝ թաեքվոնդոյի ԵԱ բրոնզե մեդալակիր

Շվեյցարական Մոնտրյո քաղաքում շարունակվում է ընթանալ թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը:

68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանը (անձնական մարզիչ` Արսեն Ավետիսյան), հաղթել է իտալացի, թուրք և ադրբեջանցի մարզիկներին՝ դառնալով բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիան:

Մայիսի 21-ին մրցագորգ դուրս կգա 74 կգ քաշային մարզիկ Դավիթ Վարդումյանը: Նա պայքարը կսկսի սերբ Դամիր Ֆեյզիչի հետ մրցամարտով: