ՀՀ արտահանումը 4 ամսում աճել է մոտ 22%-ով, ներկրումը՝ 18.4%-ով21 մայիսի 2016 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ըստ նախնական, մայիսի 20-ի (շտապ հավաքագրված) տվյալների՝ Հայաստանում արտահանման ծավալը 2016-ի հունվար-ապրիլին կազմել է $512.6 մլն՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21.7%-ով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ Միաժամանակ ներկրման ծավալը նված ծամանակահատվածում ավելացել է 18.4%-ով` կազմելով մոտ $1.156 մլրդ: Այսպիսով, ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը հունվար-ապրիլին՝ 2015-ի հունվար-ապրիլի համեմատությամբ ավելացել է 19.4%-ով՝ կազմելով մոտ $1.669 մլրդ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2016-ի հունվար-փետրվարին ՀՀ առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 264 մլրդ 261 մլն դրամ՝ 2015-ի հունվար-փետրվարի համեմատությամբ կրճատվելով 1.8%-ով:Արտահանման ծավալը կազմել է 110 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23.6%-ով, իսկ ներմուծումը կազմել է 190 մլրդ դրամ՝ նվազելով 12.2%-ով:2015-ի հունվար-փետրվարին առևտրաշրջանառության բացասական սալդոն կազմել է $162.8 մլն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |