Google-ը կարտադրի հայազգի ինժեների Project Ara սմարթֆոնը (վիդեո) 21 մայիսի 2016 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Google ընկերությունը հայտարարել է Project Ara մոդուլային սմարթֆոնի ծրագիրը ATAP լաբորատորիայից առանձնացնելու ու որպես ինքնուրույն նախագիծ զարգացնելու որոշման մասին: Նախկինում Google-ը երբեք չէր արտադրում սեփական հեռախոս, իսկ Nexus սմարթֆոններն արտադրվում էին Huawei, LG, HTC կամ այլ գործընկերների կողմից: Նախագիծը կղեկավարի Motorola-ի նախկին թոփ-մենեջեր Ռիք Օսթեռլոհը:
Project Ara-ի համահեղինակն ու գլխավոր ինժեներն է Արա Ներսես Կնայանը, ում անունն էլ կրում է նախագիծը: Մոդուլային սմարթֆոնը թույլատրելու է փոփոխել հեռախոսի կոնֆիգուրացիան՝ կախված հաճախորդի ցանկություններից տեղադրելով ավելի հզոր մարտկոց, այլ տեսախցիկ, ավելի մեծ հիշողություն կամ հզոր բարձրախոսներ և այլն:
Մայիսի 20-ին Google-ը ցուցադրել է Project Ara-ի աշխատող տարբերակը: 2016-ին ընկերությունը կսկսի տրամադրել հեռախոսը հավելվածներ նախագծող ընկերություններին, իսկ վաճառքում սմարթֆոնը կհայտնվի 2017 թվականին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա |