Մարտի 6-ին Երեւան կժամանի ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն

PanARMENIAN.Net - Մարտի 6-7 Հայաստանում կգտնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունում: Այցի ընթացքում ֆրանսիացի դիվանագետը կայցելի նաեւ Բաքու: Բ.Ֆասյեի այցի նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի մարտի կեսին Ժնեւում կայանալիք հանդիպման մանրամասների քննարկումն է: Նշենք, որ մարտի 13-14-ին Ժնեւում տեղի կունենա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստը, որի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---