Ադրբեջանցի զինվոր է մահացել. Կորստի մասին պաշտոնապես չեն հայտնել

Ադրբեջանցի զինվոր է  մահացել. Կորստի մասին պաշտոնապես չեն հայտնել

PanARMENIAN.Net - Նախնական տեղեկություններով` մայիսի 21-ին, մահացել է Ադրբեջանի ԶՈւ Թովուզի զորամասերից մեկի շարքային զինծառայող 1996-ին ծնված Զեյնալով Էզզաման Մեհման օղլուն (Zeynalov Əzzaman Mehman oğlu)։ Այս մասին հայտնի է դարձել ադրբեջանցիների սոցցանցային հրապարակումներից։

Զինծառայողի մահվան ոչ պաշտոնական երկու վարկած է շրջանառվում՝ ինքնասպանության և մարտում սպանվելու, հայտնում է Ռազմինֆոն։ Պաշտոնապես կորստի մասին չի հայտնվել:

Զինծառայողը Ադրբեջանի Լենքորանի շրջանի Նարիմանաբադ գյուղի բնակիչ էր։

Ադրբեջանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուլհեդդին Աքբերը 2015-ին հայտարարել է, որ ադրբեջանական հանրությունը պահանջում է երկրի պաշտպանության նախարարությունից չթաքցնել ադրբեջանական բանակում տեղի ունեցող բացասական երևույթներն ու զինվորների մահվան դեպքերը, ինչպես նաև ճշմարտացի և օպերատիվ տեղեկություններ տրամադրել տեղի ունեցած բոլոր պատահարների ու դեպքերի մասին: Ադրբեջանի ՊՆ-ը լրատվամիջոցներին կոչ էր արել հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե «Ադրբեջանի ՊՆ-ն հանրությանը մշտապես տեղեկացնում է առաջնագծում գրանցված միջադեպերի մասին»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---