Մամեդովը մտափոխվել է՝ Բաքուն դեմ չէ Կասպրշիկի մանդատի ընդլայնմանը23 մայիսի 2016 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի առարկում ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով գործող նախագահի լիազորությունների ընդլայնմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մամեդովն ասել է, որ նախագահների Վիեննայում կայացած հանդիպմանը Ադրբեջանը չի առարկել դիտարկման համար ԵԱՀԿ նախագահի մանդատի ընդլայնման դեմ: Ավելի վաղ Մամեդովը, մեկնաբանելով համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ, հայտարարել էր, որ Անջեյ Կասպրշիկի լիազորություններում զգալի փոփոխություններ լինել չեն կարող: «Այնտեղ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք նման պարտավորություններ չենք ստանձնել»,-ասել էր նա: «Վիեննայի հանդիպմանը մենք համաձայնվել ենք ամրապնդել հրադադարի ռեժիմը ապագայում բանակցությունները շարունակելու համար: Ամենակարևորն է, որպեսզի առաջիկայում պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը, սադրանքներ չլինեն, որպեսզի հունիսին սկսվի բանակցային գործընթացը»,-ասել էր Մամեդովը: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ընթերցեք նաև. Մամեդով. Բաքուն դեմ է Կասպրշիկի լիազորությունների ընդլայնմանը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» «Ազատություն»․ Ազատամուտից Ղազախ հատվածում ուժեղացված հսկողություն է՝ ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները |