5 մարտի 2007 - 18:30 AMT
Վարդան Օսկանյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ
Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՀՀ ԱԳՆ-ում, այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ արտգործնախարարի հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում: Մարտի 5-ին Վարդան Օսկանյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ: