Թուրքիան սպառնում է ԵՄ-ին՝ «Կդադարեցնենք բոլոր համաձայնագրերը»23 մայիսի 2016 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիանն կդադարեցնի Եվրամիության հետ բոլոր համաձայնագրերը, եթե Բրյուսելը շարունակի «երկակի չափանիշների» կիրառման քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յիիթ Բուլութը: Նա չի նշել, թե ինչ պահանջներ ունեն Թուրքիայի իշխանությունները Եվրամիության նկատմամբ: Ավելի վաղ, Ստամբուլում Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովի բացմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն ընդունում է ավելի շատ փախստական, քան աշխարհի ցանկացած այլ պետություն, և կոչ է արել ԵՄ-ին կիսել այդ բեռը: «Անօրինական ներգաղթը վերահսկելու համար Եվրոպան և Թուրքիան պետք է միասին աշխատեն իրավական մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, ինչպիսին է 2016 թվականի մարտի համաձայնագիրը»,- ասել է Էրդողանը, Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը: Մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և վեհաժողովի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները դադարեցրել են քննարկումները Թուրքիայի համար ԵՄ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ: Ավելի ուշ մամուլի ասուլիսում Մարտին Շուլցն ու Արմին Մաշմերը հաստատեցին, որ Եվրախորհրդարանը չի սկսի աշխատել Թուրքիայի համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի վրա, քանի դեռ «Անկարան չի կատարել բոլոր պահանջները»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |