ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւը Ցեղասպանության մասին ավելի շուտ բարոյական, քան քաղաքական հարց է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից չի կարող դառնալ Իրանի հարցում ԱՄՆ կողմից շահարկումների առարկա եւ Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, դա ավելի շուտ բարոյական, քան քաղաքական հարց է: «Սակայն ներկայումս այն չգիտես ինչու դիտարկվում է քաղաքական տեսակետից: Մեծ հաշվով ԱՄՆ մեղքը Օսմանյան Թուրքիայում 1896-1923թթ. Հայոց ցեղասպանության հարցում շատ փոքր է: Շատ ավելի մեծ է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի մեղքը: Այդ առումով ուսանելի է Ֆրանսիայի օրինակը, որն, անկախ ամեն ինչից, ճանաչեց Ցեղասպանությունը եւ օրենք ընդունեց այն ժխտելու համար քրեական պատասխանատվության վերաբերյալ»,-ընդգծել է քաղաքագետը: Նա համոզվածություն է հայտնել, որ ԱՄՆ-ն չի պահանջի Հայաստանից աջակցել իրեն Իրանի հարցում օրինագծի ընդունման փոխարեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---