23 մայիսի 2016 - 17:17 AMT
ՀՀ ԶՈւ սպառազինության պետն ազատվել է պաշտոնից

Ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ՀՀ նախագահը հետևյալ որոշումն է ընդունել.

Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից։

Ավելի վաղ նախագահը գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին ազատել էր ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետկապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից: Այդ պաշտոնին է նշանակվել գնդապետ Թեմուր Շահնազարյանը:

Մայիսի 20-ին նախագահի հերթական հրամանագրով Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվել է գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ:

Ապրիլի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պաշտոններից են ազատվել մի շարք բարձրաստիճան զինվորականներ: