ԼՂՀ փոխվարչապետը 2017-ին մտադիր է հեռանալ քաղաքականությունից

ԼՂՀ փոխվարչապետը 2017-ին մտադիր է հեռանալ քաղաքականությունից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մտադիր է թողնել քաղաքական գործունեությունը: Նա համապատասխան գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերին»,-ասվում է Արթուր Աղաբեկյանի գրառման մեջ:

Աղաբեկյանը ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնել է 2012 թ. ԼՂՀ նախագահի սեպտեմբերի 22-ի հրամանագրով:

Արթուր Աղաբեկյանը ՀՀ և ԼՂՀ պետական և ռազմական գործիչ է, գեներալ-լեյտենանտ: 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով: 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: Մինչև 2009 թ. մայիսի 21-ին ՀՅԴ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---