Հայկական արտադրության պանրի արտահանումը ՌԴ աճել է 2 անգամ24 մայիսի 2016 - 11:29 AMT PanARMENIAN.Net - 2014-ին պարենային էմբարգոյի սահմանումից առաջին անգամ ռուսական շուկայում գրանցվել է արտասահմանյան արտադրության պանիրների ներմուծման աճ: Պանրի նեկրումը ՌԴ առաջին հերթին աճում է Բելառուսից, Սերբիայից և Հայաստանից: Արտասահմանյան պանիրների աճը ռուսական շուկայում վերսկսվել է 2016-ի առաջին եռամսյակում, հայտնում է ՌԲԿ-ն: 2016-ի առաջին եռամսյակի արդյունքում Ռուսաստան է ներմուծվել 49,3 հազար տոննա պանիր, ինչը 31%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն շրջանում: Ներկրումն առաջին հերթին աճում է Բելառուսից` 41%-ով, Սերբիայից` 87%-ով, Հայաստանից` 2 անգամ: Միաժամանակ, ռուսական արտադրության պանրատեսակների արտադրության տեմպերը կտրուկ նվազել են: Ըստ «Սոյուզմոլոկո»-ի զեկույցի, 2016-ին առաջին եռամսյակում պանրի արտադրությունն աճել է միայն 1,2%` մինչև 103,7 հազար տոննա, մինչդեռ 2015-ին աճի տեմպերը հասնում էին 36%: Դա բացատրվում է պահանջարկի նվազմամբ` բնակչության իրական եկամուտների նվազման պատճառով, հում կաթի պակասուրդով, բելառուսական արտադրողների հետ մրցակցության բարձր մակարդակով և արտադրության շահութաբերության նվազման հետ: 2014-ի օգոստոսի 7-ին ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, Ռուսաստանը սննդամթերքի էմբարգո սահմանեց ԵՄ երկներից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից և Կանադայից ներկրման համար: 2015-ի օգոստոսի 6-ին այն երկարացվեց ևս 1 տարով: 2016-ի մարտին ՌԴ վարչապետ Մեդվեդևը հայտարարել է, որ էմբարգոն կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ «պահպանվում է արտաքին ճնշումը»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |