Փոթորկի հետևանքով ՀՀ-ում 446 պատահար է գրանցվել. Երևանում ավելի քան 200 տանիք է վնասվել24 մայիսի 2016 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Երևանում ուժեղ քամուց գրանցվել է 211 տան տանիքի կառուցատարրերի, 105 ծառի, 5 գազի և 3 ջրի խողովակաշարի, 7 գովազդային վահանակի, 2 պատուհանի, 31 էլ. սյան (էլ. լարեր) և 15 այլ շինության վնասվելու վերաբերյալ ահազանգեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Արագածոտնի մարզային ՃԿԿ-ում գրանցվել է 20 դեպք (վնասվել են տան և այլ շինությունների տանիքներ), Արարատի մարզային ՃԿԿ-ում՝ 10 դեպք (9 տան և 1 շենքի տանիք), Արմավիրի մարզային ՃԿԿ-ում՝ 11 դեպք (9 տան, 1 դպրոցի տանիք և ջերմոցի ապակիներ), Կոտայքի մարզային ՃԿԿ-ում՝ 19 դեպք (10 տան, 6 շենք/շինության, 1 մշակույթի տան, 1 անասնագոմի տանիք և 1 ծառ), Գեղարքունիքի մարզային ՃԿԿ-ում՝ 6 դեպք (1 դպրոցի, 1 ավտոտնակի, 2 տան տանիք և 2 ծառ), Լոռու մարզային ՃԿԿ-ում 1 դեպք (ծառ): Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 446 դեպք, որից 379-ը՝ Երևան քաղաքում, իսկ 67-ը՝ մարզերում: Մայիսի 23-ին՝ Ժամը 17.00-ից մինչև 18.00-ն Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: Լուսանկարը՝ Արսեն Մերաբյանի ֆեյսբուքյան էջից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |