ՀՀ-ում դիմորդների թիվը կրճատվել է, ԼՂ-ից՝ աճել24 մայիսի 2016 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Միասնական պետական քննությունների (ՄՊՔ) առաջին փուլին կմասնակցի 11.375 դիմորդ: Այս մասին տեղեկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: «Այս ցուցանիշը հաշվի է առնում միայն այն դիմորդներին, ովքեր հայտեր են ներկայացրել կենտրոնացված քննություններ անցկացնող բուհերում: Այս թվի մեջ ներառված չեն Կոնսերվատորիայի, Ֆիզկուլտուրայի ինստիտուտի, Կինոյի և թատրոնի, Գեղարվեստի ակադեմիայի, Ճարտարապետության և շինարարության ազգային ակադեմիայի դիմորդները, ովքեր հանձնելու են կենտրոնացված ներբուհական քննություններ», - լրագրողներին պարզաբանել է Մելիքյանը: Նա ընգծել է, որ դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 400-ով, միաժամանակ, ավելացել է Սյունիքի և Տավուշի մարզերից, ինչպես նաև Ղարաբաղից դիմորդների քանակը, գրում է Նովոստի Արմենիան: Մելիքյանը հավելելէ, որ Կառավարությունը հաստատել է հանրապետության բոլոր բուհերի մասնագիտությունների, ընդունելության քննությունների, անվճար և վճարովի տեղերի ցուցակները: Մելիքյանի խոսքով, այս տարի ՄՊՔ-ի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կարգապահությանը: Այն դիմորդները, ովքեր քննության ժամանակ կփորձեն օգտվել տարբեր սարքերից և գաջեթներից, կհեռացվեն քննություններից։ Առաջին ՄՊՔ-ն տեղի կունենա հունիսի 3-ին, վերջինը ` հունիսի 24-ին: Ամբողջ Հայաստանում կգործի 30 քննական կենտրոն, որոնցից 10-ը` Երևանում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |