Օքսֆորդում ԼՂՀ խնդրի մասին քննարկում է լինելու

Օքսֆորդում  ԼՂՀ  խնդրի մասին քննարկում է լինելու

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնիի քոլեջում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող քննարկում է լինելու: Այս մասին տեղեկացնում է Օքսֆորդի համալսարանում Կովկասի, եվրոպական անվտանգության և Մերձավոր արևելքի հարցերով մշտական հեղինակ-ներկայացուցիչ, վերլուծաբան Դենիս Սամութը:

«Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնիի քոլեջում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրա լայն տարածաշրջանային ռազմավարական հետևաները» թեմայով ելույթ եմ ունենալու», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամութը:

Նա տեղեկացրել է, որ թեմային անդրադառանալու են նաև պրոֆեսոր Ռոյ Էլլիսոնը, պրոֆեսոր Նեիլ Մաքֆարլանը, դոկտոր Լեիլա Ալիյևան և Սոս Ավետիսյանը, գրում է Aysor.am-ը:

2015-ի հոկտեմբերի 22-ին Օքսֆորդի համալսարանի Բոդլիան գրադարանում բացվեց «Հայաստան. հարատևող մշակույթի գանձերը» խորագրով բացառիկ ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել է բրիտանահայ բարերար Րաֆֆի Մանուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի և Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:

Ցուցանմուշներ են հավաքվել Մանչեսթերի և Լոնդոնի համայնքներից, որոնք անհատական պատմությունների հիման վրա նկարագրելու են ցեղասպանության արհավիրքը վերապրած ու Մեծ Բրիտանիայում հաստատված հայերի կենցաղը, մշակութային և կրոնական կյանքը:

Ցուցահանդեսը տևել է մինչև 2016թ. փետրվարը։ Ցուցահանդեսին զուգահեռ կազմակերպվել են դասախոսություններ, քննարկումներ և համերգներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---