Եգիպտացի փորձագետները հերքում են կործանված A320-ում պայթյունի մասին հայտարարությունները24 մայիսի 2016 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի դատաբժշկական փորձաքննության ծառայության ղեկավար Հիշամ Աբդել Համիդը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները իբր իր աշխատակիցների կողմից արված հայտարարությունների մասին, որոնց համաձայն Միջերկրական ծովում կործանված EgyptAir ավիաընկերության ինքնաիթռում պայթյուն է եղել: Դատաբժշկական փորձաքննության ծառայության ղեկավարի հայտարարությունը հաղորդել է Եգիպտոսի պետական ՄԵՆԱ գործակալությունը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, քննչական խմբի անդամ փորձագետի վրա հղումով, որն անձամբ էր մասնակցել զննությունը և չի ցանկացել նշել իր անունը: Նա ասել էր, որ զննությունը ցույց է տալիս, որ ուղևորատար ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել: «Դա ճիշտ չէ: Եգիպտոսի դատաբժշկական փորձագետներից ոչ մեկը նման հայտարարություն չի արել»,-ասել է Աբդել Համիդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԶԼՄ-ների հաղորդագրությունները հերքել է նաև Ֆրանսիայի ներկայացուցիչը աղետի հետաքննության խմբից: Նա հայտարարել է Sputnik գործակալությանը, որ ոչ մի ցուցում չկա, որ ինքնաթիռում պայթյուն է եղել և հարկավոր է սպասել սև արկղերի հայտնաբերմանը: Մայիսի 19-ին Փարիզից Կահիրե ուղևորվող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Վերջին տվյալներով, ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը: Ըստ ավիաընկերության տվյալների, ինքնաթիռում եղել է 66 մարդ. 56 ուղևոր, այդ թվում՝ 3 փոքր երեխա, և անձնակազմի 10 անդամ: Ուղևորների թվում կան եգիպտացիներ, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, սաուդացիներ և Իրաքի քաղաքացիներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |