Հիդրոմետ. Մայիսի 25-ի լուսադեմին ցիկլոնը ՀՀ տարածքից կշարժվի դեպի արևելք24 մայիսի 2016 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Կարկտաբեր ամպերը ցրելու համար մայիսի 23-ին հակակարկտային 458 կայանից իրականացվել է 174.710 կրակոց: Սակայն հանրապետության տարածք ներխուժած գերհզոր ամպին չեզոքացնել չի հաջողվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Արմավիրի մարզի Արգինա, Արմավիր, Այգեշատ համայնքներում, Տավուշի մարզի Տանձուտ, Տավուշ, Այգեպար, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Վարագավան համայնքներում տեղացել է կարկուտ: Այսօր կարկուտ է տեղացել նաև Արարատի մարզի մի քանի գյուղերում»,-ասել է Սուրենյանը, գրում է Panorama.am-ը: Նրա խոսքով, իրենք կանխատեսել էին նման եղանակ: Սուրենյանի փոխանցմամբ, մայիսի 25-ի լուսադեմին ցիկլոնը կլքի հանրապետության տարածքը՝ շարժվելով դեպի արևելք: Մայիսի 23-ին՝ Ժամը 17.00-ից մինչև 18.00-ն Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 446 դեպք, որից 379-ը՝ Երևան քաղաքում, իսկ 67-ը՝ մարզերում: Երևանում ուժեղ քամուց գրանցվել է 211 տան տանիքի կառուցատարրերի, 105 ծառի, 5 գազի և 3 ջրի խողովակաշարի, 7 գովազդային վահանակի, 2 պատուհանի, 31 էլ. սյան (էլ. լարեր) և 15 այլ շինության վնասվելու վերաբերյալ ահազանգեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |