Քուրդ բռնցքամարտիկը սպառնալիքներ է ստանում թուրքական ծայրահեղական ուժերից24 մայիսի 2016 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում հանդես եկող քուրդ բռնցքամարտիկ Իսմայիլ Օզենը մայիսի 7-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում միջմայրցամաքային առաջնությունում հերթական հաղթանակ է տարել: Բռնցքամարտիկը հարցազրույցներից մեկում ասել է. «Տարիներ շարունակ ես ռինգ եմ դուրս գալիս Քուրդիստանի անունից: Այդպես էլ շարունակելու եմ: Գերմանական մեդիայում ճանաչված եմ որպես քուրդ մարզիկ», քրդական Rudaw-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի Դերսիմ (Թունջելի) քաղաքում ծնված Օզենը պատմել է, որ բազմաթիվ սպառնալիքներ է ստանում թուրքական ծայրահեղական ուժերից՝ «գորշ գայլեր»-ից, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից: «Ինձ թիրախավորում են հատկապես Էրդողանին մոտ կանգնած լրատվամիջոցները»,- նշել է քուրդ բռնցքամարտիկը՝ չմանրամասնելով, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը: Թուրքիան, որի տարածքում մի քանի միլիոն քուրդ է բնակվում, մի կողմից ԱՄՆ դաշնակիցն է ԻՊ դեմ պայքարում, մյուսից` մտավախություն ունի, որ զենքը կարող է հայտնվել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների ձեռքում, որն Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |