2015-ին Երևանում վթարային վերելակների նորոգմանը 98 մլն դրամ է ուղղվել24 մայիսի 2016 - 17:40 AMT PanARMENIAN.Net - 2015-ին Երևանի քաղաքապետարանի բյուջեն և ծախսերը կազմել են 57 միլիարդ 66 միլիոն 873 հազար դրամ: Թիվը հրապարակել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նախորդ տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ: Նա ասել է, որ պետական բյուջեն իրականացվել է 3 սկզբունքով՝ լիազորություններ, որ պետք է իրականացներ պետությունը, սուբվենցիաներ համաքաղաքային ծրագրերի իրականցման ուղղությամբ, ֆինանսական համահարթեցման սկզբունքով՝ տրամադրվող ռոտացիաներ, հայտնում է Tert.am-ը: Կամո Արեյանը նշել է, որ կազմակերպվել են մշակութային մի շարք միջոցառումներ, գումար է հատկացվել թանգարանային գործունեության, կենդանաբանական այգու, թատրոնների համար, ֆինանսավորվել է փողոցների վերանորոգման, արտաքին լուսավորության ցանցի պահպանման, շահագործման ծրագիրը: Բյուջեն կատարվել է 100 տոկոսով: Քաղաքապետի առաջին տեղակալի փոխանցմամբ՝ գերակա խնդիր է դարձել վերելակների վերանորոգման հարցը: Նա հավելել է, որ 98 միլիոն դրամ հատկացված է՝ տասը վարչական շրջաններում վթարային վերելակների վիճակը բարելավելու համար: Երևանում գործող վերելակների սխալ շահագործման հետևանքով 2006 թվականից տեղի է ունեցել 11 դժբախտ դեպք, որոնց հետևանքով ութ մարդ զոհվել է, ութը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2015-ի նոյեմբերի տվյալներով Երևանում շահագործվում է 4341 վերելակ, որից 49-ի համար փորձաքննությունները բացասական եզրակացություն են տվել: Երևանի ավելի քան 4000 վերելակից 2008 թվականից ի վեր հիմնովին նորոգվել և փոխարինվել է միայն 40-ը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է |