Ադրբեջանը քառօրյա պատերազմում մոտ 270 զոհ է ունեցել. Պետդեպի տվյալներ24 մայիսի 2016 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի շոշափելի մարտական կորուստների վերաբերյալ նոր ապացույցներ են հայտնվել: Ինչպես հայտնում է Razm.infօ-ն, մայիսի 16-ին Վիեննայում ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչները մամուլի ասուլիսում հայտարարել են, որ ապրիլի 2-5-ի մարտերի ընթացքում հայկական ու ադրբեջանական կողմերը տվել են շուրջ 350 կորուստ` ներառյալ քաղաքացիականները: Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, շուրջ 270 ադրբեջանցի զոհ է եղել: Պաշտոնապես Ադրբեջանը հայտարարել է 31 զոհի մասին ու չի հայտնել վիրավորների մասին որևէ տվյալներ: Ադրբեջանական «Խազար» ինստիտուտի ու ու razm.info անվանական ցուցակներում առկա է համապատասխանաբար 92 և 94 զոհի անուն: Bellingcat հանդեսը գնահատում է ադրբեջանական կորուստները 400-500 զոհվածի միջակայքում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |