ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հետաձգել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի քննարկումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը հետաձգել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող թիվ 65 բանաձեւի քննարկումը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարին, որը գործում է նախագահի վարչակազմի ցուցումներով, հաջողվել է հետաձգել բանաձեւի քննարկումը: Բանաձեւում նշվում էր, որ Դինքին սպանել են Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի պատճառով, Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Օրենսդիրները կոչ էին անում վերանայել այդ օրենքը, որն ուղղված է խոսքի ազատության դեմ: Բանաձեւի քննարկումը հետաձգվեց հաջորդ շաբաթ: «Մենք մտահոգված ենք նրանով, որ վարչակազմի ցուցումները կատարող Լուգարը հետաձգեց ԱՄՆ Սենատում Հրանտ Դինքի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունը: Մենք հուսով ենք, որ կոմիտեն կկասեցնի բանաձեւի արգելափակման ցանկացած փորձ եւ կընդունի այն ձեւով, որով ներկայացվել է»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Քրիս Դոդի խոսքերով ցավալի է, որ կոմիտեն նման քայլի է դիմել շատ կարեւոր բանաձեւի հարցում: «Ես հուսով եմ, որ հաջորդ աշխատանքային նիստում բանաձեւն աջակցություն կստանա»,-ասել է սենատորը:



«Հրանտ Դինքը հանդուրժողականության կողմնակից էր եւ նման ձայները պետք է լսելի լինեն: Նրա սպանությունը սարսափելի հանցագործություն է, որը պետք է դատապարտվի ԱՄՆ Կոնգրեսի եւ ողջ միջազգային հանրության կողմից»,-ընդգծել է Մասաչուսեթսից սենատոր Ջոն Քերրին:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---