ԶԼՄ-ներ. Քուրդ զինյալները 3 բնակավայր են ազատագրել Ռաքքայի մատույցներում25 մայիսի 2016 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Քուրդ զինյալների կազմավորումները, որոնք կազմում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր խմբավորման կորիզը, շարունակում են գրոհը Ռաքքայից դեպի հյուսիս: Քրդերը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրել են 3 բնակավայր` Քարտաժան, Էլ Ֆատիսաը, Հադրիյաթը: Գրոհայինները կորուստներ են կրել ու նահանջել են, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Գործողության միայն մեկ օր է անցել, դեռ վաղ է խոսելը մարտի հաջողության մասին»,-հայտարարել է քուրդ զինյալների ներկայացուցիչ Թալյալ Սիլլոն: Ըստ նրա, աշխարհազորայիններն այս փուլում Ռաքքայի կենտրոնն ազատագրելու խնդիր չեն դնում իրենց առջև: «Քաղաքը լավ պաշտպանված է, այժմ խնդիր է դրված հսկողություն հաստատել Ռաքքայից դեպի հյուսիս ընկած տարածքում և կտրել ահաբեկիչներին թուրքական սահմանի մոտ գտնվող մատակարարման բազաներից»,-ասել է Սիլլոն: ԻՊ-ն Ռաքքան իր «մայրաքաղաքն է» համարում: Քրդական ջոկատներն այժմ Ռաքքայից 50-60 կմ հեռավորության վրա են: Նրանց օդից սատարում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդուժը, որը հարվածներ է հասնում ԻՊ դիրքերին ու ճամբարներին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ քրդերի ինքնապաշտպանության ուժերը պատրաստվում են գրոհել սիրիական Ռաքքան: Մայիսի 19-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիան թռուցիկներ է տարածել Ռաքքայի շրջանում` կոչ անելով խաղաղ բնակիչներին լքել քաղաքը: Ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորրենը հայտարարել էր, որ Ռաքքայում գրոհայինները արտակարգ իրավիճակ են հայտարարել և պատրաստվում են դիմակայել քաղաքի պաշարմանը: Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բաժանմունքներում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինն իր հերթին հայտնել էր, որ Սիրիայի Զինված ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ պատրաստվում են հարձակման անցնել Դեր Զորի և Ռաքքայի ուղղությամբ: Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Աշխարհազորայիններն ու զինվորականները ցուցադրաբեր հրկիզել են ԻՊ սև դրոշը: Պալմիրան կարևոր ռազմավարական նշանակություն ունի Դամասկոս-Դեր Զոր մայրուղում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |