Սմարթֆոնների նոր մոդելներ 1 դրամով՝ STARTPHONE-ին բաժանորդագրվելիս

Սմարթֆոնների նոր մոդելներ 1 դրամով՝ STARTPHONE-ին բաժանորդագրվելիս

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի STARTPHONE սակագնային պլանի շրջանակում առաջարկվող սմարթֆոնների շարքը համալրվել է նոր մոդելներով, որոնք, ի դեպ, սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելիս կարելի է ստանալ ընդամենը 1 դրամով:

«Մենք ցանկանում ենք սմարթֆոնները և դրանց ընձեռած առավելությունները հասանելի դարձնել բոլորին: Այդ նպատակով պարբերաբար ընդլայնում ենք առաջարկվող սարքերի ընտրանին՝ հնարավորություն տալով բաժանորդին ընտրել իր կարիքներին և նախասիրություններին առավելագույնս համապատասխանող տարբերակը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

STARTPHONE 23500 սակագնային պլանն ընտրելու դեպքում առաջարկվում է Samsung Note 5, STARTPHONE 15500-ի դեպքում` Samsung A510, STARTPHONE 13500-ի դեպքում` Samsung A310, իսկ STARTPHONE 10500 դեպքում` Blu Vivo 5, Huawei Honor 5X, STARTPHONE 8500-ի դեպքում` HTC 530, Blu Studio One, Samsung J120, STARTPHONE 6500 ընտրելու դեպքում առաջարկվում է` Blu Energy X2:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---