Ադրբեջանի ԱԳ նախարարը պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին25 մայիսի 2016 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագհների հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 25-ին հայտարարել է, որ նպատակ ունենալով նախապատրաստել հունիսին կայանալիք նախագահների հանդիպումը, ՄԽ համանախագահները հուսով են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «Մեր նպատակն է հող նախապատրաստել բանակցությունների համար, որոնք կհանգեցնեն համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքման»,-ասել է նա: «Ինչպես արդեն ասվել է Վիեննայում կայացած հանդիպմանը, Ադրբեջանի ԱԳ նախարարը պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ` ղարաբաղյան կարգավորման համակողմանի բանակցություններ սկսելու համար»,-մեջբերում է Հաջիևին ԱՊԱ գործակալությունը: «Վիեննայի հանդիպմանը մենք համաձայնվել ենք ամրապնդել հրադադարի ռեժիմը ապագայում բանակցությունները շարունակելու համար: Ամենակարևորն է, որպեսզի առաջիկայում պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը, սադրանքներ չլինեն, որպեսզի հունիսին սկսվի բանակցային գործընթացը»,-ասել էր Մամեդովը: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |